ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Մեր ունեցածն ընդամենը ալիևի հանձնակատարն է

Մեր ունեցածն ընդամենը ալիևի հանձնակատարն է
09.12.2024 | 07:36

«Այս կացության մեջ բոլոր հայ դասական քաղաքական հոսանքները շարունակում են մեր ժողովրդի ուշադրությունը, ունեցվածքը և մարդուժը սփռել տասնյակ հին, նույնանման և ապարդյուն անիրապաշտ ուղղություններով, օրինակ՝ ՄԱԿ, ԱՄՆ-ի ծերակույտն ու քաղաքագետները, Եվրոպայի խորհրդարան, Ֆրանսիական քաղաքական կուսակցություններ և այլ օտար պետություններ։ Այսպիսով, մեր ժողովրդի կարողությունը քամվում է և ամբողջովին մսխվում, մեր ժողովրդի ապագան վստահվում է ոչ հայկական ուժերին, որոնք ոչ մի գործնական շահ չունեն մեր խնդիրը լուծելու և ոչ մի իրական ազդեցություն չունեն մեր պատմական հայրենիքում որևէ բան փոխելու, նույնիսկ եթե ուզեն։ Այսպիսով, մեր սփյուռքի վիճակը անորոշ չափով կերկարաձգվի՝ տանելով մեր ժողովրդին ավելի ու ավելի խորացող ինքնալուծման՝ ձուլման անխուսափելի հոլովույթին։

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ ընդունելու այս պարզ, հստակ և վտանգավոր իրողությունը։ Սա գիտակցելով է, որ մենք՝ առաջադեմ և հեղափոխական հայերս, որ պատկանում ենք ՀԱՀԳԲ-ՀՇ-ի (Հեղափոխական Շարժում, Կ․Վ.) առաջադրած քաղաքական զինվորական մոտեցմանը, ընտրել ենք մի նոր մոտեցում, իրապաշտ մոտեցում, միակ մոտեցումը, որ մեզ համար մի ելք ունի։ Մենք մերժում ենք վատնել մեր ժողովրդի ուժականությունը տասնյակ ապարդյուն ուղղություններում։ Մենք մերժում ենք մեր ժողովրդի ապագան դնել ոչ հայ ձեռքերի մեջ և մանավանդ նրանց, ովքեր մեր հայրենիքում չեն ապրում։ Մերժում ենք թույլ տալ, որ մեր ժողովուրդը խաբվի այսպես կոչված «դյուրին», «ճարպիկ», «ոչ բռնի» կամ «դիվանագիտական» լուծումներով։ Մենք այս պայքարին չենք մասնակցում պարզապես «մի բան անելու» զգացական հոգեբանական պահանջները գոհացնելու համար։ Ո՛չ։ Մենք լուրջ ենք։ Մենք պայքարում ենք, քանի որ անկեղծորեն ուզում ենք ապրել մեր պատմական հայրենիքում։ Այս պատճառով մեր կյանքն ենք նվիրել այս պայքարին»։ ԱՎՈ, «Իրականություն․ ԱՍԱԼԱ-Հեղափոխական շարժում», 1992 թ․, էջ 235-236

Եվ այսպես, Սիրիան ընկավ։ Ընկավ Արաբական աշխարհի երբեմնի ամենահզոր պետությունը՝ չարաչար խաբված թուրքի հետ բարիդրացիության պատրանքներից։

Այս գույժն առնելով, այստեղ առնվազն 680,000 մարդ պիտի փողոց դուրս գար և պատասխան պահանջեր իրենց ապուշացնելու և կործանման տանելու համար։

Վերջին փորձության ժամին մեր հրամանատարը մե՛րը պիտի լինի։ Այլապես Սարդարապատի հնարավորություն էլ չենք ունենալու։

Ասադը տղա էր, իր հզոր հոր տղան էր, իր երկիրը սիրող տղա էր, բա՞յց․․․ թռավ կործանվող երկրից։

Իսկ մեր ունեցածն ընդամենը ալիևի հանձնակատարն է․․․

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ